Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իր սեռը «արու» գրած Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կադրային ջարդ է արել
2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը։ Նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում ունի, այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Դ․ Սարգսյանին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու գործում մեծ դեր է ունեցել նրա ընկեր, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը։
Մամուլում գրվել է, որ նախկինում Դավիթ Սարգսյանը բենզալցակայանի աշխատող է եղել, փաստաթուղթ լրացնելիս իր սեռի մասին գրառել է` «արու»։ Համայնքի ղեկավարի պաշտոնկատարը կադրային ջարդ է իրականացրել։
Դ․ Սարգսյանի որոշումներով 2021թ․ մարտի 12-ից դադարեցվել է Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Պապիկ Թամամյանի պաշտոնավարումը, նույն օրը համայնքի ղեկավարի խորհրդական է նշանակվել Աշոտ Թամրազյանը, մարտի 12-ից դադարեցվել է համայնքի ղեկավարի օգնական Կարեն Սաղաթելյանի պաշտոնավարումը, համայնքի ղեկավարի օգնական է նշանակվել Յուրի Ալիխանյանը, մարտի 26-ից դադարեցվել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արա Մարտիրոսյանի պաշտոնավարումը, նույն օրը Արման Բազինյանը նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալ, ապրիլի 22-ին պաշտոնից ազատվել է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Եղիշե Ավագյանը, ապրիլի 27-ին համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատվել է Լեւոն Ավագյանը, համայնքի խորհրդական է նշանակվել Արտակ Բոջիկյանը, մայիսի 21-ից «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրեն Գրետա Աթաբեկյանն ազատվելէ զբաղեցրած պաշտոնից։
Դ․ Սարգսյանի՝ հուլիսի 1-ի որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գեւորգյանը, Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը»։


