▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր տեղում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանն անդրադառնալով այն   տեղեկություններին, թե  ինքը շուտով նշանակվելու է ԱՆ  քրեակատարողական վարչության պետ՝ ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել եւ, առհասարակ, նման բան չկա: « Հայկ Հարությունյանն իր տեղում աշխատում է, ճիշտ չէ նման քննարկումներ անցկացնել»,-ասաց «Հրազդան» ՔԿՀ-ի  պետը` հավելելով, որ  իրեն այդպիսի պաշտոն չեն  առաջարկել, դրա համար չի մտածել, կպատասխանի,  եթե նման առաջարկ ստանա: Հիշեցնենք, որ նախօրեին «Առաջին լրատվական»-ը  տեղեկություն էր հրապարակել, որ  ԱՆ  քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից, եւ ըստ նույն հրապարակման՝ արձակուրդից այլեւս չի վերադառնա, իսկ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու՝ նշվել էր «Հրազդան»  ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը:  Սակայն երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասել էր, որ ոչնչից տեղյակ չէ, ներկայում Հայաստանում չէ, արձակուրդում է եւ մեկ շաբաթից կվերադառնա:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Լուսանկարում` Հայկ Հարությունյանն ու նրա ղեկավարը` արդարադատության նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին