Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականությունն Արարատ Միրզոյանի նշանակման շուրջ
Ներքաղաքական, աշխարհաքաղաքական վերլուծություններ են անում, կարծիքներ հնչեցնում Արարատ Միրզոյանի՝ ԱԳՆ նշանակելու շուրջ։
Պատմությունը պարզ է շատ։
Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը մոտ 10 հոգու, այդ թվում՝ դեսպաններ, առաջարկել է ԱԳՆ աթոռը, բայց բոլորը հրաժարվել են, քանի որ չեն ուզում ստորագրել սպասվող փաստաթղթերի տակ։ Ու ոչ միայն դա։
Առաջարկվել է նաև Միրզոյանին, բայց մերժել է, հետո համաձայնվել է։
Էսա ամբողջ պատմությունը։ Եթե պետք լինի, կարող եմ նաև հատ-հատ նշել այն մարդկանց անունները, որոնց առաջարկվել է, բայց մերժել են։
Հասկանում եք, չէ՞, ինչ է նշանակում հրաժարվել թիվ 1 դիվանագետի աթոռից։
Ես կողմ էի, որ Փաշինյանն ինքը նշանակվի ԱԳՆ և կարող եմ բացատրել, թե ինչու։
Բայց այստեղ կանգ առնեմ, քանի որ գուցե այս թեմայով սյունակ գրեմ վաղը»։


