▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանցի հոդվածագրի ուղերձը հետևյալն էր՝ դուք չեք կարող պայմանավորվել մեր հաշվին, Իրանը ՀՀ–ին կապող ճանապարհը անխոցելի պետք է մնա»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացրել է Իրանի վերաբերմունքը ընթացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Սա շատ կարևոր է Իրանի քաղաքականությունը, հնարավոր քայլերը հասկանալու համար:
Խիստ գնահատականներ կային նաև Թուրքիայի կողմից տարբեր տարածաշրջաններում վարած քաղաքականության մասին:
Այս հոդվածը, իմ կարծիքով, նպատակ ուներ ուղերձ հղելու մեր տարածաշրջանում և դրանից դուրս գործող բոլոր դերակատարներին: Ուղերձը հետևյալն էր՝ դուք չեք կարող պայմանավորվել մեր հաշվին, Իրանը–ՀՀ–ին կապող ճանապարհը անխոցելի պետք է մնա: «Շատ փորձագետներ զարմանում էին, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն այդքան համառ այս նախագծի հարցում։ Հետզհետե փաստերը բացահայտվեցին, և փորձագետների եզրակացությունն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող այս նախագծի նպատակն այն է, որ նախ Հայաստանը բաժանվի երկու մասի, և երկրորդ՝ կտրվի Իրանի և Հայաստանի միջև կապը, որը հասնում է մինչև Աքեմենյանների ու Արշակունիների ժամանակաշրջան, և երրորդ՝ սահմանափակվի Իրանի արտաքին հաղորդակցությունը։ Այսպիսով, Իրանը տասնհինգ հարևան երկրների փոխարեն կունենա տասնչորս հարևան, հետևաբար, կտուժի Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ Իրանի ազատ հաղորդակցությունը»,– գրում է հոդվածագիրը:
Կասկածում եմ, որ ՀՀ–ում որոշում կայացնողները հավուր պատշաճի ուսումնասիրեն ու վերլուծեն այս նյութը: Այստեղ ոչ ուղղակի, բայց կան ուղերձներ նաև նրանց ուղղված: Ի վերջո, հոդվածագիրը Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին է: Դա նշանակում է, որ այս հոդվածի բովանդակությունը հաստատվել է Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Հոդվածի անգլերեն տարբերակը տեղադրում եմ մեկնաբանությունում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին