|
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը.
«Իրանի հետ ուղիղ տրանսպորտային կապի պարալիզացումը լիովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների առաքելության մեջ։ Նպատակը՝ թույլ չտալ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ձևավորմանը, որը կարող է Հայաստանին աշխարհաքաղաքական դերակատարի կարգավիճակ տալ Հնդկական օվկիանոս- Պարսից ծոց-Սև ծով լոգիստիկայում։ Դրա փոխարեն Հայաստանը սկուտեղի վրա մատուցվել է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Արևելք-Արևմուտք միջանցքը կյանքի կոչելու համար։ Այն մասին, որ վերջինս էլ ավելի է խորացնելու Հայաստանի տրանսպորտային բլոկադան, գրում եմ առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։ Դեռ 2018 թ. նոյեմբերին ՆՓ-ն ԱԺ-ում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փակել Իրանի հետ սահմանը։ Դրան հաջորդեց Իրանի՝ ավտորիտար պետություն լինելու մասին գոհարը։ Արդյունքում՝ 2018-ից ի վեր մենք ունենք գրեթե սնանկացած օրակարգ Իրանի հետ. հիմնական երկկողմ նախագծերը սառեցված են, իսկ իրանական քաղաքական էլիտան այլևս դիտարկում է Երևանը որպես տարածաշրջանային քաղաքականության օբյեկտի։ |
«Իրանի դեմ գործիք ծառայելը վերածելու է Հայաստանը աշխարահաքաղաքական բախման թատերաբեմի». Վահե Դավթյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



