▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը բողոքում է՝ ասելով, թե եթե հայերը ընդունում են, որ դա (Գորիս-Կապան ճանապարհի 21կմ) Ադրբեջանի տարածքն է, ինչ են ուզում իրենից:

Առաջին ընկալումը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնող վարքագիծն ու հռետորաբանությունն է, որից օգտվում է Ալիևը՝ իր առջև դրված պահանջներին հակադարձելու համար: Այն որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծի փոփոխությունը հանցագործություն է, շատ է խոսվել ու գրվել, նույնիսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում՝ 0 հետևանքով:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-2/Artur_Xazinyan.jpg

Բայց Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է Հայաստանի համար շատ ավելի կարևոր ենթատեքստ. Ալիևից պահանջում են հեռանալ և ազատել Գորիս-Կապան ավտոմայրուղին, ինչից խիստ վրդոհվել է ֆեյք սուլթանը:

Իսկ այս պահանջը, ըստ ամենայնի, ներկայացրել է Իրանը, ում համար այս այվտոմայրուղին ունի ռազմավարական նշանակություն՝ դեպի հյուսիս անխափան ելք ունենալու նպատակով:

Փաստորեն Նիկոլի որոշմամբ այս ճանապարհը դեռ անցած տարվա դեկտեմբերին հանձնվել է Ադրբեջանին, իսկ Իրանը պետք է եռակի ջանքեր գործադրի իր հյուսիսային ելքը ադրբեջանցիներից ազատելու համար:

Հ.Գ. Հին հայկական ասացվածք կա. մեկ հիմար քարը գցում է ձորը, հարյուր խելոք չեն կարողանում քարը հանել ձորից . . . »:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին