▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանն արգելել է իր տարածքով դեպի Նախիջևան թռիչքները

Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով՝ դեպի Նախիջևան, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ պաշտոնական Թեհրանն այս մասին ադրբեջանական կողմին տեղեկացրել է ռազմական ուղիներով:

Ավելի վաղ Բաքվում փակել էին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը, այս մասին լրագրողներին հայտնել էր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը, փոխանցում է Regnum-ը: Որպես պաշտոնական հիմնավորում՝ նշվել է կորոնավիրուսային սահմանափակումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին