▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանում կործանված «Բոինգ 737»-ը նախօրեին իրականացրել էր Երևան-Կիև չվերթը

Flightradar24 կայքից տեղեկանում ենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում այսօր առավոտյան վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ 

Boeing 737 ինքնաթիռը հունվարի 6-ին Կիևից մեկնել է Լոնդոն, Լոնդոնից՝  Կիև, ապա նույն օրը Կիևից ժամանել է Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։ Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել է Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել է Թեհրան։

Հիշեցնենք, որ ուկրաինական ինքնաթիռը վթարվել՝ 167 ուղեւորներով, Թեհրանի՝ Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու։ Նշվում է, որ օդանավը վթարվել է տեխնիկական խնդիրների հետեւանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին