Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր: Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը: Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է: