▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստին իր ելույթում նշեց, որ նոր է վերադառնում Գեղարքունիքի մարզից և ցանկանում է իր տպավորություններով կիսվել։

«Ուզում եմ նաև իրադրության լուծման առաջարկով հանդես գալ։ Իրադրությունը լարված է, լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է։ Այսինքն, ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունեկելու է լարվել․ ինչու՞, որովհետև վերջին օրերի՝ 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանակն զինվորները, մեր զինվորներն ու մեր ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են։

Այսինքն՝ ըստ էության, գտվում են ոչ միայն դեմ դիմաց, այլև՝ խառը, փոխներթափանցած վիճակ է և ինչու՞ է իրադրությունը լարվելու․ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց ամենտարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունը, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլը անել և այսպես շարունակ։

Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման։ Հիմա ես չեմ ուզում կրկնել այն գնահատականներն ու դիրքորոշումները, որ մի քանի անգամ ասել եմ, այլ ուզում եմ առաջարկել լուծում․ դիվանագիտական, խաղաղ հանգուցալուծում իրավիճակի, որը կբերի լիցքաթափման»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում էր:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին