▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ լուծման ուղիները. Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը

«Վարդենիսի տարծաշրջանում ծանոթացա սահմանային իրադրությանը՝ մասնավորպես 8 գյուղի հատվածում»,- ուղիղ տեսակապով քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իրադրությունը լարված է, չեմ կարող թաքցնել: Երբ որ ադրբեջանական ԶՈՒ-ի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել մեր տարածք, իսկ մեր ստորաբաժանումները կանգնեցրել են նրանց առաջխաղացումը, արդյունքում հիմա դեմ դիմաց կանգնած են: Էնպես է ստացվել, որ մեր և ադրբեջանի զինվորները «հյուսվել են» իրար»,- իրավիճակը պատկերավոր նկարագրեց Ն. Փաշինյանը:

«Հիմա, տեղ կա, որ արդեն մի շաբաթից ավելի է՝ դեմ դիմաց կանգնել են, և այդտեղ լարումը մեծանում է, իրավիճակը լարված է և պայթունավտանգ»,- ասաց նա՝ հավելելով.

«Մեր բանակը, սպաները, ԶՈՒ-երը, գեներալները շատ ուժեղ ճնշման տակ են: Մի կողմից ճնշումը հետևյալն է՝ ինչո՞ւ գործողություններ չեն անում, մյուս կողմից՝ ցանկացած գործողություն զուգորդվում է հաջողությամբ և անհաջողությամբ...»:

Իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ լուծման ուղիները թեմայով  Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն ընդհատվեց:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Շատ շուտով Սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ: Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է եւ իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում էր:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին