▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը Թուրքիայում այս պահին

Իրավիճակը Թուրքիայում այս պահին:
Մոտ չորս ժամ առաջ Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում անհայտ անձինք ձերբակալել և անհայտ ուղղությամբ են տարել երկու ռուս լրագրողների և նրանց թարգմնչին: PKK-ն հայտարարել է, որ իրենք ոչ ոքի չեն ձերբակալել, ականատեսները պնդում են, որ ձերբակալությունն իրականացրել են թուրքական բանակի համազգեստով զինվորները:
Հաքքարի նահանգի Չուքուրջա քաղաքում PKK-ի զինյալները սպանել են առնվազն յոթ թուրք զինվոր (պայթուն չի եղել, տեղի է ունեցել բախում):
Հաքքարի նահանգի Շեմդինլի բնակավայրում նույնպես PKK-ի հարձակման հետևանքով թուրքական բանակը տվել է հինգ զոհ և վեց վիրավոր:
Այս պահին Վանում նույնպես զինված բախումներ են :
Հաքքարի նահագից գալիս են իրարամերժ լուրեր: Քրդերը պնդում են, որ գրավել են կարևոագույն օբյեկտները և նահանգը շուտով կհռչակվի ինքնավար, իսկ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկվում է:

Կարեն Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին