▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրենք հիմա օգտվում են շատ թանկ պետական մեքենաներից»․ Մարության՝ նախկին թիմակիցների մասին

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է իր նախաձեռնած ստորագրահավաքը՝ տրանսպորտի թանկացման դեմ։ Նրա խոսքով 3 օրվա ընթացքում հավաքվել է մոտ 6800 ստորագրություն։

Լրագրողների հետ զրույցում հարց հնչեց․ «Նախկինում ձեր բազմաթիվ թավշյա թիմակիցներ ընդդիմանում էին 100 դրամից ավել վճարելու իշխանությունների գաղափարին՝ Լուլուի, Ալեն Սիմոնյանի հետ տեսահոլովակ էիք նկարում, բայց էսօր քար լռություն են պահպանում․ ինչո՞վ եք սա պայմանավորում»։ Մարությանը պատասխանեց․ «Պատասխանը պարզ է, իրենք իշխանության են, տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական մեքենաներից, ընդ որում, ինձ համար շատ անհասկանալի, շատ թանկ մեքենաներից։ ԱԺ նախագահը, քաղաքապետը կարող են մեքենա ունենալ, բայց այդ մեքենաները պետք է շատ պարզ լինեն, որովհետև մեքենայի գնով և որակով չի որոշվում պաշտոնյայի դիրքը, անելիքը, իր ժողովրդին ծառայությունը»։

Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հայկ Մարությանի հետ՝ 2013-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին