▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գլխավոր թշնամին Հռոմի պապն է

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հայտարարել են իրենց գլխավոր թշնամու անունը. նա 79-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է, ում հռչակել են անհավատ և խոստացել են ոչնչացնել:
Այդ նպատակով օրերես հրապարակված տեսաուղերձում մասնավորապես նշվում է՝ «Մենք ատում ենք քեզ առաջին հերթին այն բանի համար, որ դու չես հավատում Ալլահին: Մենք ատում ենք քեզ այն պատճառով, որ քո աշխարհիկ և ազատական հասարակությունն իրեն թույլ է տալիս այն ամենն, ինչ արգելված է Ալլահի կողմից»:
Իսլամականները կաթոլիկ աշխարհի քահանայապետին մեղադրել են նաև անբարոյականության մեջ՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին պաշտպանելու հետ կապված, ինչպես նաև՝ «չափավոր իսլամի» հետ երկխոսության պատճառով...

Արմեն Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին