▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը՝ մահմեդականի սիրահարվելու համար

Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը`  մահմեդականի սիրահարվելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը։

Ռամլե քաղաքի բնակիչ 58-ամյա Սամի Կարրան սպանել է դստերը հենց տանը, միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ օր հետո։

17-ամյա Հենրիեթ Կարրան սիրահարվել էր մահմեդականի, ինչն առաջացրել է ծնողների բարկությունը: Աղջիկը փախել է սիրեցյալի հետ և սկսել բնակվել նրա և նրա մոր հետ:

Հենրիեթի ընտանիքը փորձել է դստերը տուն վերադարձնել՝ սպառնալով նրա ընկերոջն ու մորը, իսկ հայրը հանդիպումներից մեկի ժամանակ հարվածել է աղջկան։ Սակայն սոցաշխատողի հետ համատեղ հանդիպումից հետո Հենրիեթը տուն է վերադարձել։ Հունիսի 12-ին նա ավարտել է դպրոցը, իսկ հետո հայտնել հարազատներին, որ ուզում է իսլամ ընդունել։ Լսելով դա՝ հայրը վերցրել է դանակն ու երեք անգամ հարվածել աղջկան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին