«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցը:
Զաքարյանի համար վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Ալբերտ Բոյաջյանը, սակայն Սարգսյանը պատասխանել է, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք այլեւս չեն լինելու կառավարությունում եւ գործադիր իշխանության մեջ ընդհանրապես:
Չնայած դրան, Զաքարյանը կողմ քվեարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ ցույց տալով, որ չի կորցրել հույսը արժանանալու Սարգսյանի բարեհաճությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում