▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանական էլիտայի տարօրինակ պահվածքը Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի ժամանակ

 

armtimes.com-ի տեսանյութում. Այսօր`հոկտեմբերի 2-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը:

Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի ժամանակ իշխանական էլիտան տարօրինակ պահվածք ցուցաբերեց: Նախ Վլադիմիր Գասպարյանը Հակոբյանների ընտանիքին ցավակցելու էր եկել բոլորից շուտ եւ նա շտապ հեռացավ մինչեւ Սերժ Սարգսյանի գալը: Գասպարյանի հեռանալուց հետո ժամանեց Սարգսյանը, որին դիմավորեցին Պնախարար Վիգեն Սարգսյանը այլ պաշտոնյաների հետ: Վարչապետ Կարեն Կարապետյանը եկավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն արդեն մտել էր եկեղեցի: Այստեղ եւս տարօրինակ մի էպիզոդ տեղի ունեցավ: Նախագահականի մեքենաներն այնպես էին կանգնել, որ կառավարական մեքենաները հնարավորություն չունեցան բարձրանալ եկեղեցու բակ: Կարապետյանը ոտքով եկավ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին