Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Ապագա կա» կարգախոսով հանդես եկած եւ խորհրդարանում մեծամասնություն կազմած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի ավագ որդին, ինչպես ասում է հենց ինքը՝ Արսենյանը, իր կյանքն ու գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ի հետ:
Այս մասին գրում է Hetq.am-ը։
Բաբկեն Արսենյանը 2018-ի սեպտեմբերին ընկերություններ է հիմնել Լոս Անջելեսում, սակայն հայրն ասում է, թե որդու տնտեսական գործունեության մանրամասներին չի տիրապետում: Ըստ Գ. Արսենյանի՝ որդին ԱՄՆ է տեղափոխվել զինծառայությունից եւ ամուսնանալուց (2016 թ.) հետո. կինը ԱՄՆ քաղաքացի է, Միացյալ Նահանգներում են ծնվել նաեւ պատգամավորի 2 թոռնուհիները:
«Դա Բաբկենի անձնական որոշումն է: Որոշեց իր կենսագործունեությունը շարունակել Միացյալ Նահանգներում, եւ կարծում եմ, որ հաջողությամբ է ընթանում իր՝ ԱՄՆ-ում տեղայնացվելու գործը: Իր կյանքի մոտակա հատվածը, գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ում իրականացվող պրոցեսների հետ»,- «Հետքի» լրագրողին հայտնել է Գուրգեն Արսենյանը:
2018-ի սեպտեմբերի 13-ին Լոս Անջելեսի Էնսինո (Encino) թաղամասում Ջուլիետա Ուշակյանը, ով Բաբկեն Արսենյանի կինն է, գրանցել է «Arsn Enterprises» կորպորացիան: Արսենյանն է կազմակերպության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, նաեւ՝ քարտուղարը: Կորպորացիայի 2 տնօրենները ամուսիններն են: «Arsn Enterprises»-ի գործունեության տեսակը փաստաթղթերում նշված է «բիզնեսի կառավարում»:
Հիմնադրումից օրեր անց՝ սեպտեմբերի 17-ին, նույն հասցեում (գրասենյակային տարածք է) Ջ. Ուշակյանը գրանցել է «Joushaki» կորպորացիան: Սրա գործադիր ու ֆինանսական ղեկավարը եւ քարտուղարը կրկին Բ. Արսենյանն է, ամուսինները կորպորացիայի տնօրեններն են: Գործունեության տեսակը նշված է «ներկրում, արտահանում, մանրածախ առեւտուր»:
Սրանք Բաբկեն Արսենյանի արտասահմանյան միակ ընկերությունները չեն:
Շարունակությունը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում