«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամաբ․ «իշխանությունների ներկայացուցիչների փախուստը Կառավարության շենքի ետնամուտքից»։ *** |
«Կառավարություն կոչվածի նիստից հերթով ճողոպրում են»,-կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Մի հատ մեծախոսիկ, հիստերիկոտ մարդ կա՝ Գևորգ Պապոյանը, որ իրեն էքսցենտրիկ է ուզում ցույց տալ, տեսել ե՞ք, ոնց է ճողոպրել»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ով քիչ առաջ «թուրք» վանկարկումների ուղեկցությամբ հեռացավ կառավարության շենքից։ |
Դիտեք նաև՝
***
«Ծառ ենք տնկում, որ երեխաները ստախոսին չտեսնեն»,-Բյուզանդ փողոցում ասաց Բագրատ Սրբազանը։ |
Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները շարունակում են փակ պահել Կառավարության շենքի բոլոր մուտքերը, սպասում են, թե երբ է Փաշինյանը դուրս գալու։ «Դուրս արի, որտե՞ղ ես թաքնվել, թե հրաման ես տալու ծեծեն, ջարդեն ժողովրդին»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսքը ուղղելով Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց նաև, որ կմնա շենքի մոտ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա» |