«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին հարցրինք` ինչպե՞ս եք գնահատում իշխանություններ-եկեղեցի հարաբերությունները։ «Նորմալ է, նորմալ. ավելի վատ էլ է եղել, ավելի լավ էլ է եղել, հիմա նորմալ է»:
Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչպե՞ս էր։ «Միշտ եղել է լավ, մենք հայրենի իշխանության հետ խնդիրներ չունենք»: Ի դեպ, ուրբաթ օրը եկեղեցու հոգեւոր խորհուրդը պետք է հանդիպեր Արմեն Սարգսյանի հետ, բայց չեն հանդիպել, նրանց այցելել է Արարատ Միրզոյանը։
Խորհրդի անդամ Բագրատ սրբազանն ասաց` նախագահը հիվանդ էր: Մեր տեղեկություններով` ոչ բոլոր անդամներն են հակված եղել հանդիպել Սարգսյանին (ՀՀՇ-ի թեւ համարվողները)»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում