Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
« «Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ Նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:
Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր...
Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»: