▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը թերևս համաձայն է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ «հայերը ոչ մեկին պետք չեն», հակառակ դեպքում Բատկայի այդ սկանդալային հայտարարությունից շուրջ 10 օր անց պաշտոնական պատասխան կհնչեր որևէ օղակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Բելառուսի նախագահը հարցազրույց էր տվել և հայ-ռուսական փոխհարաբերություններից էր խոսել. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։

Ասել էր նաև, որ մենք ՌԴ-ի հետ փաստացի «նույն նավում ենք»․ «Եթե այն շրջվի, մենք միասին կխորտակվենք։ Չարժե թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք մեզ որոշ այլ պետությունների պես չենք պահում, որոնք ցանկանում են միայն վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել էր նա։ Իշխանության շարքերում եւս տարակուսած են պաշտոնական լռության փաստից, հատկապես որ կայծակնային արագությամբ արձագանքում են ՌԴ ավելի ցածր կալիբրի գործիչներին, օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի ցանկացած հայտարարությանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին