▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը պատրաստ է ևս մեկ կապիտուլյացիայի թուրքի առաջ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի իշխանություն կոչվածը ցանկանում է Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքներ տալ, այսինքն՝ իր տարածքի մի մասի տնօրինումը հանձնել թուրքին, սակայն Իրանը դրան դեմ է։ Այսինքն՝ Հայաստանի, թեկուզ կեղծիքներով, ընտրված իշխանությունը պատրաստ է ևս մեկ կապիտուլյացիայի թուրքի առաջ։

Իրանի դեմ այս իշխանության վերաբերմունքը երևաց, երբ պատգամավոր Հակոբ Կոնջորյանը խորհրդարանում Իրանն անվանեց ավտորիտար երկիր։ Իրանը դրսում՝ Սիրիայում, Եմենում և այլուր 6 բանակ ունի, սակայն աչքաթող էր արել Հայաստանը, 2020թ․ աշնանը տեղի ունեցած պատերազմը ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Իրանի դեմ էր։ Իրանը պետք է Հայաստանում որևէ քաղաքական ուժի սատարեր, կամ՝ պրոիրանական որևէ կուսակցություն ստեղծեր, սակայն չի արել։ Հիմա ուշացած վազում է իր տան մոտ բռնկված կրակը մարելու, իսկ հրձիգները հայտնի են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին