▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները խոստացել են գիշերը ոչինչ չանել եւ սպասել մինչեւ լուսաբաց. Պավլիկ Մանուկյան

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ իշխանությունները խոստացել են գիշերվա ընթացքում ոչինչ չանել եւ սպասել մինչեւ լուսաբաց:

«Բանակցություններում առաջընթաց չկա»,-ասել է Պ. Մանուկյանն՝ ասելով, որ պատանդներն իրենց հանգիստ են զգում, իրենք ամեն ինչ կանեն, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում:

«Անձամբ ես ամեն ինչ կանեմ»,-ասել  է Պավել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկն ArmLur.am-ի հետ զրույցում էլ ասել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ:

«Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվել, բայց ինքը տեղյակ չէր:  Դրա համար ասեց`  որոշեք ինքներդ»,-ասել է Մանուկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին