▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունների բիզնեսների մասին. Արշակ Սադոյան

Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունների բիզնեսների մասին.

Անցիալ անգամ մի պուտինասերի հետ էի խոսում Ալիևին 5 միլիարդ դոլարի զենք վաճառելու և դրանից առնվազն 2 միլիարդը նրա կողմից գրպանելու մասին: Եվ հետաքրքիր էր, որ նա էլ առանց տատանվելու ասաց՝ դե ինչ կա որ դա էլ իր բիզնեսն է էլի: Իսկապես հստակ է ասված, կարծում եմ ժամանակն է, որ մեր քաղաքագետներն էլ փորձեն խորհել այդ տեսակ բիզնեսի էության մասին:

Համոզված եմ, որ մեզանում շատերն են մտածում, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը անձնական շահը վեր է դասում պետականից և իրենց համար իշխանությունը առաջին հերթին հարստացման աղբյուր է բիզնեսի մի ձև: Բայց հետաքրքիր է երբ խոսքը գնում է Կրեմլի, Պուտինի մասին սկսում են ինչ որ բարդ բաներից խոսել՝ կայսերական նկրտումներից, սովետ վերականգնելու պլաններից, մոռանալով որ հենց իրենք են ասում՝ դե բիզնես է էլի:

Իսկապես խեղջ ռուս ժողովուրդը ինչ մեղք ունի, երբ անձնական շահին հետամուտ, հարստանալու անհագուրդ մոլուցքով տառապող մի խումբ կագեբեականներ տիրացել են Կրեմլին, իշխանությանը: Եվ պատերազմ սարքելը, զանգվածային ոչնչացման զենք վաճառելը դարձրել են իրենց պաշտոնական բիզնեսներց մեկը: Ավելին համոզված, որ կարող են ցանկացած ժամանակ կռիվ գցել ուղղակի պարտադրում են իրենցից կախված երկրների իշխանավորներին ստվերային եկամուտներ ունենալ և դրա առնվազն քառորդ մասը մուծվել Կրեմլի շեֆին:

Սա է նրանց քաղաքական դոկտրինա դարձած բիզնեսը: Ինչ է հարգելի քաղաքագետներ կարծում եք Պուտինը չի հասկանում, որ ինչքան Ադրբեջանը հզորանա այնքան ավելի է հեռանալու Ռուսաստանից, որ խիստ վտանգավոր է սիլի-բիլի անել պանթյուրքիզմի գաղափարներից հոխորտացող Էրդոհանի հետ: Բայց քանի դեռ հնարավոր է հեռուստատեսությամբ հիմարացնել մարդկանց, մոտիկներին թուլափայ գցելով իշխանությունը պահել մերոնց նման կարելի է հեռանկարի, ժողովրդի, պետության շահի մասին դեռ չմտածել»:

Կարդացեք նաև` Քաղաքականությունն աշխարհի ամենահին պոռնկության արվեստն է. Արշակ Սադոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին