Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը նախատեսում է քաղաքացիների 5% վճարներից բացի նաև պետության կողմից վճարների հատկացում 5%-ի չափով, բայց ոչ ավել քան 25.000 դրամ:
Այնպիսի ոգևորությամբ են դրա մասին ասում, իբր նվեր են տալիս, կամ էլ այդ 5 տոկոսը իրենց տնից են բերելու:
Իսկ հեքիաթը շատ պարզ է' 2013թ. 20 %-անոց եկամտահարկին փոխարինեց 24,4-26 %-անոց եկամտային հարկը, և հենց այդ ավել վճարվող 5 % հարկն էլ գումարվելու է կենսաթոշակային պարտադիր վճարին:
Արդյունքում ամբողջ գումարը վճարվելու է բացառապես քաղաքացիների կողմից' աշխատավարձի 10 %-ի չափով: