▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններին նվիրված սեռական բնույթի հայհոյանքների գրանցամատյան

Գրիգոր Խաչատրյանը ներկայացնում է  ՀՀ իշախանություններին նվիրված սեռական բնույթի հայհոյանքների գրանցամատյան ՀԿ-ի վերլուծականը՝ նվիրված հասարակություն - իշխանություն հարաբերությունների բարելավմանը:

Նվագխմբի տղաները ֆիլմում ասվում էր մինիստրները գողացան հանրապետության փողերը և հայդե Փարիզ: Այսօր այդ փողերն արդեն դրսում են իշխանավորների ընտանիքների անդամների հետ տարբեր օֆշորային գոտիներում, տարբեր մերձավորների անուններով գրանցված, պահ տրված, անշարժ և շարժական գույքի տեսքով, բիզնեսներով: Հերիք է ասել, որ նրանք կործանում են երկիրը, այլ պարզապես պետք է արձանագրել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կործանեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը, ինչպես միֆերում և լեգենդներում որևէ մեկին ոչնչացնելու համար հայտնվում է նրա նմանակը, իսկ ֆիզիկայում հակամարմինը: Դե ֆակտո Հայաստանը կորցրել է իր անկախությունը և մենք պետք է մտածենք արդեն չորրորդ հանրապետության կայացման մասին: Եվ այդ ամենը ոչ թե Հեկուբի, այլ սիրո համար առ մերձավորը: Ամեն ինչ արվում է հանուն սիրո շատ ենք լսել՝ օ սեր դու պտտեցնում ես երկրագունդը, կամ մեզ կփրիկի սերը, մի դեպքում անանձնական,մյուսում տարաշխարհիկ, հոգևոր և շատ դեպքերում էլ սեռական: Կնքահայրը ֆիլմում, սպանությունից հետո Կառլեոնին մոտենում է որդուն ասելով, թե ինչքան շատ է նրան սիրում: Կարծում եմ բոլորը գիտեն, որ այդ ֆիլմը շատերի մոտ, ուր փոխարինել է ավետարանին, մեր իրականության մեջ ամենահաջողակն են: Ինչքան մեծ, հզոր, անսահման պետք է լինի սերը, որ ժողովրդի կողմից ընտրված հանրապետության նախագահը, սահմանադրության և շատ սուրբ, կարծեմ 7-րդ դարի ավետարանի վրա երդվելով խախտի այն, քանի, որ երբ շատ ուժեղ սիրես, ապա՝ սպանությունը, խաբեությունը, կաշառակերությունը, որպես արատ ընկալելու նախապաշարումից կազատվես: Միայն մեծագույն սերը կարող է նման արժանապատվությամբ, անվրդով տանել գոռ բախտի այն պարսաքարերը,որոնք են՝ հասարակական վիրավորանք, ատելություն և արդեն քանի տարի երախտամոռ հայրենակիցների իրեն ուղղված անարգանքներն ու կոչերը, սերժիկ հեռացիր-ը ու նորից ստանձնել հակառակ ժողովրդի կամքի, բայց հանուն ժողովրդի նախագահի պաշտոնը: Սիրո օբյեկտներն ու սուբյեկտները, նրանց որոշ հատվածներ ոչ միայն զգեստներով, այլև այլ պաշտպանության կարիք ունեն, որն իրականացնում են ոստիկանական և արդարադատության օրգանները: Էվոլյուցիոն զարգացման նպատակահարմարության հրամայականով, հանուն օրգանից ուղեղ ազդանշանային փոխադարձ կապի արագության ուղեղները սկսել են սերտաճել, այն օրգանների մեջ, որոնցով և որոնց համար ապրում է տվյալ անձը: Բոլոր երկրներում են ոստիկաններին համեմատում շների հետ, երկսայրի վիրավորանքով, մինչդեռ դա դարձյալ սիրո արգասիք է, երախտագիտություն և ժողովրդական իմաստություն /մի կծիր այն ձեռքը, որ քեզ կերակրում է/:
Սիրո ամենամեծ դրսևորումներից է նաև սեռական բնույթի հայհոյանքը, քանի, որ որոշ սերեր սեռական բնույթ են կրում: Բնականաբար սեռական բնույթի հայհոյանքը դարձել է իսկական տղամարդուն բնորոշ հատկանիշ, կազմելով նրա անքակտելի մասը /ինչ գին ունի մատանին,որը չունի անգին քար,ինչ գին ունի պատանին,որը չունի սիրած յար…/: Ինչքան մեծ կարող է լինել սերը, որ հայհոյողը անտեսելով որևէ մեկի ծնողի տարիքը սեռը, երբեմն նույնիսկ հանգուցյալ լինելու հանգամանքը, ցանկություն է հայտնում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Ցավոք սիրո նման դրսևորումները ցենզուրայի պատճառով հասանելի չեն լայն հասարակությանը և զրկում են նրան տեղեկատվություն ստանալու իրավունքից, բացի սոցցանցերում ժամանակ առ ժամանակ սպրդող տեսանյութերից: Եթե ցենզուրան չլիներ պատկերացնում եք իշխանություն և հասարակություն փոխադարձ սիրո, կուլիսներից մեդիա աշխարհ հայտնված, ինչպիսի արտահայտությունների, դրսևորումների ակնդիր և ունկնդիր կլինեինք, իսկ այսպես տպավորություն է ստեղծվում թէ իշխանություն- հասարակություն ատելության,հակամարտության մթնոլորտ կա, ինչի հետ իրավամբ չի կարելի համաձայնել:Հիշում եք տողերը՝ /և պոետներ,որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,/ /կպղծեն հայհոյանքով:/
Ինչպես տեսնում եք մեր կարևորագույն անելիքը պետք է լինի ուժեղ, բազմաբևեռ, կաթոգին և տեղ-տեղ վանքապատկան սերը: Հարկավոր է հաղթահարել խորշանքը և սիրել հանրապետականին, քանի որ, պայթուցիկի խորքային ներդրումը մեծ պայթյունի հաջողության գրավականն է:

Գրիգոր Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին