▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվանիշվիլիի գաղտնալսված ձայնագրությունները Երեւանում են

Վրաստանի նախկին  վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գաղտնալսված զրույցների ձայնագրությունները  պահվում են  Երեւանում: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության  գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան՝ «Արչեւանի» (ընտրություն)  հաղորդման ընթացքում ներկայացնալով որոշ բացահայտումներ:

Գվարամիան ասել է, որ ձայնագրությունները գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին, մի քանի միլիոն դոլարի դիմաց հենց իրեն է առաջարկել: Հեռուստաընկերության տնօրենը նաև պատրաստակամություն է հայտնել դատախազությանը փոխանցել ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է Նացվլիշվիլին նյութերը (լսումները) տեղափոխել Երեւան:

«Երբ Լաշա Նացվլիշվիլին փոխեց իրավիճակը,  սկսեց առեւտուր անել իր ձեռքի տակ գտնվող ապօրինի լսումներով: Սրանք այն նյութերն են, որոնք արվել են անօրինական ճանապարհով ու թաքցվել: Հիմա դրանք Երեւանում են:

Առավել մանրամասն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին