▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը և հարցազրույցները

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտերի ու դրանց հետևանքում գրանցված զոհերի պատճառով Մոսկվայում չեղյալ է համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները և ժամանցային հանդիպումները: Աս մասի ն Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում… Ցնցված եմ եւ դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար… Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ: Այժմ Մոսկվայում եմ եւ չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաեւ կարմիր գորգի արարողությանը… Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս եւ կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի եւ բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները եւ կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- ասվում է գրառման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին