77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ով ավելի վաղ իր ելությում խոսքն ուղղելով Էդմոն Մարուքյանին՝ ասել էր.
-Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:
-Հանգած հրաբուխ ասելով ո՞ւմ նկատի ունի, ժողովրդի՞ն, չեմ հասկանում,-արձագանքեց ցուցարարներին դեպի Հանրապետության հրապարակ ուղեկցող Նիկոլ Փաշինյանը, ով նաև արձագանքել է Ելքի պատգամավորներին ուղղված Սերժ Սարգսյանի հորդորին՝ «Ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան...»: «Իյա, իրո՞ք»-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից