▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջալալ Հարությունյանի վիճակը նորմալ է, ապաքինման փուլում է․ Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը նորմալ է: Նա ապաքինման փուլում է։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նա կազդուրվում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Պողոսյանը։

Նշենք, որ Հարությունյանը օրեր առաջ մարտական դիրքում վիրավորում էր ստացել եւ այդ իսկ պատճառով ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը։ Ջալալ Հարությունյանին այսօր շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին