168.am-ը գրում է.Այսօր ժամը 16:00-ին կավարտվի ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Այս պահին Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ներկա են միայն Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը, ովքեր խիստ զբաղված են ԱԺ նախագահի պատասխան նամակը նախապատրաստելու գործով: Քիչ առաջ դուրս գալով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սենյակից, որտեղ ընթանում են աշխատանքները, Ս.Մարգարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների որևէ հարցի, միայն նշեց, որ քննարկումները նամակի շուրջ դեռևս չեն ավարտվել: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը ԲՀԿ խմբակցությանից խնդրել էր լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ: Դրանից հետո Գ.Սահակյանը պետք է որոշի Գ. Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում