▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամեր անց ՀՀ տարածքով ցուրտ օդային ճակատ է անցնելու, ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյան

armtimes.com-ը գրում է. Մի քանի ժամից մեր երկրի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է անցնելու, ինչով պայմանավորված Հայաստանի բոլոր շրջաններում տեղումներ են սպասվում: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ներկայացնելով կենտրոնի կանխատեսումները՝ օդերեւութաբանն ընդգծեց, որ մարզերում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով, իսկ Երեւանում՝ թաց ձյան: Արկտիկական ճակատի ներհոսքով պայմանավորված՝ առաջիկա ժամերից մինչեւ դեկտեմբերի 9-ը մեր երկրի տարածքում օդի ջերմաստիճանը, ընդհանուր առմամ, կնվազի 8-10 աստիճանով:

«Արկտիկական ճակատն իր հետ բերում է շատ ցուրտ օդային հոսանքներ: Ցուրտ օդի ներհոսքը կսկսվի ժամեր անց եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 9-ը ներառյալ: Ամենացուրտը կլինի ամսի 9-ին: Լեռնային շրջաններում այդ օրն օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ -20-25 աստիճանի, նախալեռնային հատվածներում՝ մինչեւ -15: Երեւանում այդ օրը սպասվում է մինչեւ -10-12 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Նրա փոխանցմամբ՝ վաղը առավոտյան ցիկլոնը կտեղափոխվի դեպի հարավ-արեւելք եւ վաղը առավոտից դրա ազդեցությունը կլինի միայն Սյունիքի, Վայոց ձորի եւ Արցախի վրա: Վաղը երեկոյան ժամերից ամենուրեք տեղումները կդադարեն եւ առաջիկա 5 օրերին երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կհաստատվի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին