▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհ է հարթում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի համար. «ՀԺ»

«Սերժ Սարգսյանը երեկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ վերջինիս տեղյակ պահել, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները՝ ստորագրված 2009-ին Ցյուրիխում, ԱԺ-ից հետ կանչելու որոշում է կայացրել:

Սարգսյանն իր նամակում այս քայլը պայմանավորել է նրանով, որ Թուրքիան պայմանավորվածությունները կատարելու քաղաքական կամք չի ցուցաբերել, շարունակաբար նախապայմաններ է դրել եւ աղավաղել արձանագրությունների էությունը, եւ փաստորեն, Հայաստանի համբերության բաժակը լցվել է:

Քաղաքական շրջանակներում խոսվում է, սակայն, որ այս քայլով Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում նաեւ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու համար:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայից դուրս է եկել 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության պատճառով»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին