▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժառանգությունն ի տարբերություն ՀԱԿ-ի գիտակցում է բոլոր հնարավոր սպառալիքները

Ինչպես լրահոսից տեղեկացանք, երեկ ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանի ԵՏՄ միանալու հարցը: Ազգային Ժողովի խմբակցությունները այս հարցի շուրջ ունեին տարբեր մոտեցումներ:

Ինչպես գիտենք Ժառանգություն խմբակցությունն ի սկզբանե բացասական վերաբերմունք էր ցուցաբերում Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հարցազրույցներում, ինչպես նաև հանրահավաքի ժամանակ բաց տեքստերով բազմիցս խոսել է այս հարցի վերաբերյալ: Եթե հիշում եք անգամ առաջին և երկրորդ հանրահավաքների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը անկեծ ու պարզ արտահայտվեց Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորների վեաբերյալ, որը «ջղաձգեց» ԲՀԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին:

Եվ երեկ Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցությունը Բարգավաճ Հայաստանի ձեռքը բռնած կողմ քվեարկեց Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը: Հետաքրքիրն այն է, որ հերիք չէ ՀԱԿ խմբակցությունը կողմ է քվեարկել այսպես ասած Հայաստանի պետականությանը սպառնացող նախագծին, ակտիվ աջակցել էր ՀՀԿ-ի հերթական կործանարար պրոեկտին, դեռ մի հատ էլ Լյուդմիլա Սարգսյանը «կոնցերտ էր» կազմակերպել Ազգային Ժողովի դիմաց`փորձելով ցուցարարներին ապացուցել, որ ինքը դա արել է հենց այդտեղ հավաքված ցուցարարների վաղվա օրվա համար: 
Միթե տիկինն անտեսում է այն փաստը, որ անդամակցում ենք մի կառույցի, որի անդամ պետությունները այս տարի գրանցել են տնտեսության բացասական ցուցանիշներ և մեղմ ասած գտնվում են տնտեսապես անբարեխիղճ վիճակում:

Այստեղ չենք կարող չասել, հարգելի տիկին պատգամավոր, վաղվա օրվա համար ազգանավեր գործ արած կլինեիք, երե այսօր կանգնեիք ցուցարարների կողքին, այլ ոչ «դավաճանության կոճակը» սեղմելուց հետո գայիք և հանրության առաջ արդարանայիք: ՀԱԿ-ն արդեն մի քանի անգամ է, ինչ գործում է իր կոչերին ու հայտարարություններին դեմ:

Հիշեցնեմ, որ Ժառանգություն կուսակցությունը ի սկզբանե դեմ է եղել ԵՏՄ անդամակցությանը, քանի որ քաջ գիտակցում է բոլոր պետականության ու տնտեսության սպառնալիքները:

 

Անահիտ Ամատունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին