▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հանդիպումները. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հանդիպումները, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգալի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ համայնքը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:

Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քաղաքական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, առաջընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26–ում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

Հայրիկիս հետ Հայաստան եմ եկել ամառային արձակուրդներին. Ջասթին Թրյուդո

«Ընդհանուր հայտարար»․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանություն

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին