▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային. . .

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Խաղային ավտոմատների գործունեությունը կարգելվի. Փաշինյանն արխիվից տեսանյութ է հրապարակել

Քաղաքապետարանի ղեկավար կազմը չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը. Նարեկ Թադևոսյան

Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 29-ին կունենանք մոտ 3600 դեպք. Թորոսյան

Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին

«Սասնա ծռերն» առաջարկում է փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարը

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյան

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ

Կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք՝ Արցախում

ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Մենք կօգնենք Ձեզ հասկանալու... Էդմոն Մարուքյան

Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան

Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս. Հայկ Մարության

ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի հետ լքել են շենքը

Պետության աջակցությունը ՓՄՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ-ի և ՀՀ-ի

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին. . .

Մանրամասները առաջիկայում․ Ահարոնյանը՝ ԱԱԾ-ի և ՆԱՎ-ի համատեղ միջոցառման մասին

Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ

Կարևոր տեղեկություն ՌԴ-ում աշխատանքը կորցրած և դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների համար

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին. . .

Խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն վաղ է խոսել այդ մասին․փոխվարչապետ

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը

4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում. մարզպետ

Այս ամենը ամեն օր ու բացառապես բոլորին է հասնում`թե Նորքում բուժվողներին, թե տարբեր. . .

Այս գիշեր բավականին լարված էինք. Նիկոլ Փաշինյան

Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատերի ընտանիքները սովի են մատնված․ Վարուժան Ավետիսյան

Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյան

Հաստատված կորոնավիրուսով արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է ևս 3 անձ

Կորոնավիրուսից 80-ամյա տղամարդ է մահացել. դեպքերի ընդհանուր թիվը` 921

Ավագ Հինգշաբթի․Մտորումներ

Տույժ-տուգանքների մասին

Սա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան

500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյան

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար

Յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի. Աշոտյան

Ավագ Չորեքշաբթի․ Մտորումներ

Դավիթ Խաժակյանը պատրաստ է դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» եւ հեռացնել այնտեղից հայհոյանքները

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական. . .

«Ելակը մտավ զորամաս». Նիկոլ Փաշինյան

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել

«Սա իսկական աղետ էր, իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար». Գագիկ Սուրենյան

Սպասի հակագազս հագնեմ՝ նոր կփռշտաս․․․Վանաձորցի կինը՝ ոստիկանին

Հայկ Մարությանը դիմակով է մասնակցում Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություններին

Ճգնաժամը կրճատե՞լ է Օրրանի նվիրատուների քանակը. մեկնաբանում է Արմինե Հովհաննիսյանը

 

Օրրան բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը` առաջիկա ծրագրերի,  ֆինանսական ճգնաժամի պատճառով առաջացած հնարավոր խնդիրների մասին և ոչ միայն:

-Ի՞նչ նոր ծրագրեր և նախագծեր է պատրաստել Օրրանն այս տարի:

-Այս տարի Օրրանը նախապատրաստել է մի հետաքրքիր նախագիծ` «Իմ մասին» անվանմամբ: Ծրագիրն իրականացվելու է «Austrian Developement Agency» և «Interkulturulles Zentrum» ավստրիական կազմակերպությունների հովանավորությամբ, որին մասնակցելու են հայկական և վրացական հասարակական կազմակերպությունները: Մենք կազմակերպելու ենք պրոֆեսիոնալ թատերական խմբակ՝ Օրրանի երեխաների համար, որոնք կշրջագայեն և կմասնակցեն միջազգային փառատոնների: Ամռանը կկազմակերպվի «Առաջնորդների» ամառային դպրոց, որը մասնակիցների մեջ կսերմանի նախաձեռնողականություն և գիտելիքներ իրենց իրավունքների վերաբերյալ: Օրրան հաճախող այն շահառու երեխաները, որոնք հետաքրքրություն կունենան լրագրության հանդեպ, հնարավորություն կունենան մասնակցելու լրագրողական խմբակին, որտեղ կսովորեն լրագրության արվեստը և նրբությունները:

-Նվիրատուների թվաքանակը գնալով ավելանու՞մ են արդյոք, թե տնտեսական ճգնաժամը կրճատել է նաև «բարեգործությունը»:  

-Թեև տնտեսական ճգնաժամը բազմաթիվ դժվարություններ է ստեղծել, բարեբախտաբար, բարեգործությունը դրանից այդքան շատ չի տուժել: Օրրանի առաքելությանը շարունակում են աջակցել իր վաղեմի և նվիրված գործընկերները՝ ի դեմս ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի, որն ամեն տարի հոգում է Օրրանի ողջ ծախսերի 1/3-րդ մասը, և ոչ-մի նախաձեռնություն անմասն չի մնում ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի աջակցությունից:

Անչափ ուրախ ենք նաև, որ Օրրանի առաքելությանը նաև միանում են նորանոր գործընկերներ: Անցած տարի Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը, տնօրեն Հրաչ Ջաբրայանի գլխավորությամբ, Օրրանին 15 000 դոլարի նվիրատվություն կատարեց, որն ուղղվեց մեր կենտրոններ հաճախող շահառուներին մատուցվող կրթական, սոցիալական, սննդի, հոգեբանական, մշակութային ծառայությունների ծախսերը հոգալուն:

Դեռևս անցած ձմռանն Ինեկոբանկն իր աջակցության ձեռքը մեկնեց Օրրանին՝ շահառուներին ձմեռային տաք կոշիկներ ձեռք բերելու և սննդի ամանորյա փաթեթներ նվիրելու հարցում՝ ստանձնելով այդ տարվա «Ձմեռ Պապիկի» դերը:  Իսկ այս տարի, Ինեկոբանկն անմասն չի մնում Օրրանի կենտրոններ այցելող շահառուների համար տաքուկ և հարմարավետ միջավայր ապահովելու գործում: Այն, որ Ինեկոբանկն հանձն առավ՝ հոգալու երևանյան և վանաձորյան կենտրոնների՝ ձմեռային սեզոնի գազի ջեռուցման ողջ ծախսերը, հնարավորություն տվեց շուրջ 200  կարիքավոր երեխաների և 85 միայնակ տարեցների տաքություն գտնել Օրրանի հարկի տակ՝ ի հեճուկս իրենց ծանր կենցաղային և սոցիալական պայմանների:

Այսպիսի շարունակական աջակցությունը մեզ անչափ ոգեշնչում է՝ շարունակելու մեր առաքելությունը և հավատալու մեր կատարած գործին: 

Կարդացեք նաև` Ուժեղ կին չեմ... պարզապես Րաֆֆին ինձ խրախուսում է. Արմինե Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին