▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջնջել եմ տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքին անկախ. Հայկ Սարգսյանը՝ երեկվա միջադեպի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է երեկվա միջադեպին, երբ հայտնի դարձավ, որ խլել է լրագրողի հեռախոսն ու հեռացել:

Նա ասաց, որ ինքն այդ ժամանակ եղել է ընկերների հետ, ոչ աշխատանքային ժամ է եղել, խնդրել է, որ լրագրողը չնկարահանի, սակայն վերջինս շարունակել է նկարահանել. «Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել: Ես, բացի պատգամավոր լինելը, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ ու պաշտպանված եմ Սահմանադրությամբ ու օրենքներով»:

/filemanager/uploads/Hayk_Sargsyan_haxordum.jpg

Սարգսյանը հաստատեց, որ լրագրողը ներկայացել է:

«Նա շարունակեց նկարահանել ու հարցեր ուղղել, ինչի արդյունքում ես հեռախոսը վերցրեցի, ջնջեցի տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքին անկախ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ իրավունքով է վերցրել հեռախոսը, պատգամավորն ասաց, որ հետո հեռախոսը տվել է իր գործընկերներից մեկին ու խնդրել է փոխանցել լրագրողին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին