▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջունգլը դատարան էր եկել «թափթփուկների մի ողջ ոհմակով». «Ժամանակ»

«Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծելու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:

Գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալներ Գեւորգ Սարգսյանը՝ հայտնի Ջունգլ մականունով, եւ Սարգիս Ղուկասյանը դատարան էին ներկայացել աջակիցների մեծ բանակով, ովքեր ցուցաբերում էին ակնհայտ լկտի պահվածք:

Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը մեզ ասաց, որ մեղադրյալները ազատության մեջ են, քանի որ «կաշառել են իրավապահ մարմիններին»: «Ուրիշ ոչ մի հիմնավորում չկա, բացատրություն չկա: Ու այսօր դահլիճում նստած այդ թափթփուկների ոհմակը աջակցում է այդ հանցագործներին: Դրանք բոլորը նույնպես պոտենցիալ հանցագործներ են»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին