Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով իրավահաջորդները դժգոհ չեն նախաքննություն իրականացնող մարմնից, սակայն ցանկանում են, որ քննությունն առավել արդյունավետ ու արագ ընթանա: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեցին երեք իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Վերջինս հայտնեց, որ օրենքով սահմանված ծավալով՝ նյութերին ինքը և իրավահաջորդները ծանոթանում են, իսկ թե նախաքննության ընթացքում թերացումներ կան, թե՝ ոչ, պարզ կլինի նախաքննության ավարտից հետո գործի բոլոր նյութերին ծանոթանալուց հետո միայն:
Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ առաջին իսկ օրից ինքն ու իրավահաջորդները ողջունել են գործում այլ փաստաբանների ներգրավումը:
«Իմ և իրավահաջորդների կողմից որևէ արգելք չի եղել ու չէր կարող լինել»,- ասաց Երեմ Սարգսյանը: Վերջին անգամ այդ մասին խոսակցություն եղել է Գյումրիում տուժողների հարազատների հետ հանդիպմանը, որտեղ խոսվել է փաստաբանական խումբ ձևավորելու մասին: Այդ իսկ նպատակով վաղը հայտարարություն կհրապարակվի՝ իրավահաջորդները կհրավիրեն նոր փաստաբանների ևս ներկայացնել իրենց շահերը՝ նույնպես անվճար հիմունքներով:
Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էին Ավետիսյանների դուստր Լուսինեն, նրա ամուսինը Եգոր Ադամյանը, և Ավետիսյանների մյուս դստերը՝ Անահիտին, ներկայացնող նրա ամուսինը՝ Արթուր Կոշտոյանը:
Լուսինեն հայտարարեց, որ ինքը շատ կցանկանար, որ քննչական մարմինը քննության ընթացքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ տա իրենց, մասնավորապես՝ իրենք ուզում են իմանալ, թե ինչու Պերմյակովի կողմից հենց իրենց տունն է ընտրվել:
Երեմ Սարգսյանը հավելեց՝ իրավահաջորդները ցանկանում են, որ ավելի արագ բացահայտվեն ոճրագործությունն ու պարզվեն գործի էական հանգամանքները:
Իրավահաջորդները «ապուշ մեկնաբանություն» են համարում ջուր խմելու համար իրենց տուն մտնելը: Նրանք ընդգծեցին, որ իրենց դարպասն է բաց եղել և ոչ թե տան դուռը, նույն հաջողությամբ Պերմյակովը կարող էր կոտրել ցանկացած այլ տան դուռ: Նրանք պնդեցին նաև, որ Պերմյակովն իրենց տան անդամներից որևէ մեկի հետ ծանոթ չի եղել:
Երեք իրավահաջորդները հայտարարեցին, որ իրենք ի սկզբանե որևէ անվստահություն ու առարկություններ չեն ունեցել փաստաբան Երեմ Սարգսյանի հետ կապված: Միաժամանակ նրանք նշեցին, որ իրենք շատ ուրախ կլինեն, որ այլ փաստաբաններ ևս ներգրավվեն գործում և իրենց աշխատանքով աջակցեն Երեմ Սարգսյանին:
Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ «դժգոհությունները» հրահրվել են որոշ մարդկանց կողմից, արհեստականորեն՝ փորձելով իրավահաջորդներին ներքաշել «գործընթացում» և համոզել նրանց հրաժարվել իր ծառայություններից: Ե.Սարգսյանն ընդգծեց, որ որևէ խոսք չի եղել իրավահաջորդների կողմից «քառասունքի օրն իրենց կողքին լինելու» մասին՝ քառասունքին մասնակցել են հարազատներն, ինչպես և պետք է լինի, իսկ իր առաքելությունը տուժողների հարազատներին իրավաբանական օգնություն ցույց տալն է:
Իրավահաջորդները հայտնեցին նաև, որ այսօր երեկոյան հարազատներով հանդիպելու են, որպեսզի որոշեն իրենց հետագա քայլերը՝ դատախազության հետ կապված: Հիշեցնենք, որ տուժողների հարազատները հանդիպել էին Շիրակի մարզի դատախազի հետ և պահանջել հանդիպում նաև ՀՀ գլխավոր դատախազի հետ:
Ի սկզբանե հայտնի էր, որ ՀՀ գլխավոր դատախազը իր ռուս գործընկերոջից խնդրել է փոխանցել գործը և ոչ թե Պերմյակովին, նշեց Ե.Սարգսյանը: Այս կապակցությամբ փաստաբանը նշեց, որ իրենք առավել արդյունավետ քայլեր են պահանջում՝ օրինակ՝ քրեական գործ հարուցել սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու փաստով, որպեսզի ավելացնեն Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հնարավորությունները ու երաշխիքները:
Ըստ Երեմ Սարգսյանի, լրատվամիջոցները հայտնել էին, որ ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, ինչը չի հաստատվել՝ քննչական մարմնից իրեն հայտնել են, որ դեռևս այդ եզրակացությունը չի ստացվել:
Իրավահաջորդները հայտնեցին, որ բջջային երեք հեռախոսները Պերմյակովն իրենց տնից էր վերցրել. դրանցից մեկը պատկանել է Հասմիկ Ավետիսյանին, մյուսը Արմեն Ավետիսյանը նվիրել էր կնոջը, երրորդի պատկանելության մասին չհիշեցին:
Ավետիսյանների հարազատները նշեցին, որ ընտանիքի մոր՝ Հասմիկ Ավետիսյանի վրա և նրա դստեր կողքին մնացել էին ոսկյա զարդեր, որոնց Պերմյակովը ձեռք չի տվել:
«Փաստինֆո»-ն գրում է.Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով իրավահաջորդները դժգոհ չեն նախաքննություն իրականացնող մարմնից, սակայն ցանկանում են, որ քննությունն առավել արդյունավետ ու արագ ընթանա: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեցին երեք իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրավահաջորդները ցանկանում են, որ ավելի արագ բացահայտվեն ոճրագործությունն ու պարզվեն գործի էական հանգամանքները: Իրավահաջորդները «ապուշ մեկնաբանություն» են համարում ջուր խմելու համար իրենց տուն մտնելը: Նրանք ընդգծեցին, որ իրենց դարպասն է բաց եղել և ոչ թե տան դուռը, նույն հաջողությամբ Պերմյակովը կարող էր կոտրել ցանկացած այլ տան դուռ: Նրանք պնդեցին նաև, որ Պերմյակովն իրենց տան անդամներից որևէ մեկի հետ ծանոթ չի եղել:
Ըստ Երեմ Սարգսյանի, լրատվամիջոցները հայտնել էին, որ ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, ինչը չի հաստատվել՝ քննչական մարմնից իրեն հայտնել են, որ դեռևս այդ եզրակացությունը չի ստացվել: Իրավահաջորդները հայտնեցին, որ բջջային երեք հեռախոսները Պերմյակովն իրենց տնից էր վերցրել. դրանցից մեկը պատկանել է Հասմիկ Ավետիսյանին, մյուսը Արմեն Ավետիսյանը նվիրել էր կնոջը, երրորդի պատկանելության մասին չհիշեցին: Ավետիսյանների հարազատները նշեցին, որ ընտանիքի մոր՝ Հասմիկ Ավետիսյանի վրա և նրա դստեր կողքին մնացել էին ոսկյա զարդեր, որոնց Պերմյակովը ձեռք չի տվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում