▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսը ֆիլմում խաղալու է ինքն իրեն

Դիտեք նաև՝

Երգչուհի Ջուսը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելայն մասին, որ շուտով պատրաստվում է ֆիլմում նկարահանվել: Asekose.am-ի թղթակիցը  փորձել է ճշտել երգչուհուց մանրամասները: Երգչուհին սկզբում ասել է, որ ոչինչ չի կարող պատմել, քանի որ մինչև ֆիլմի պրեմիերան պետք է ամեն ինչ գաղտնի մնա, բայց հետո մի փոքր բացել է փակագծերը. «Շաբաթ օրը կնկարահանվեմ մի գժական ֆիլմում, որը կլինի կոմեդիա ժանրում: Ֆիլմում խաղալու եմ ինքս ինձ, լինելու եմ յուրօրինակ ու խենթ: Ավելին ասել չեմ կարող, սպասենք ֆիլմի պրեմիերային, որը կլինի գարնանը»,- զրույցը եզրափակել է երգչուհին:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին