▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջութակահարուհի Վանեսա Մեյը որպես մարզուհի մասնակցում է Սոչիի օլիմպիական խաղերին

Փետրվարի 18-ին աշխարհահչռակ բրիտանացի ջութակահարուհի Վանեսա Մեյը որպես մարզուհի ներկայանալու է Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Վանեսան թեև ծագումով Սինգապուրից է, սակայն ներկայացնում է Թաիլանդը: Վերջինս դեռ մանկուց զբաղվել է լեռնադահուկային սպորտով և Սոչիում հանդես է գալու հսկա ոլորավայրէջքում: Պետք է նշել, որ ապագա հանրահայտ ջութակահարուհին երաժշտությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից: Նույն ժամանակահատվածում նրա կյանքում հայտնվել էին դահուկները, սակայն ձեռք բերելով  երաժշտական վունտերկինդի համբավ` Վանեսան սպորտին տրամադրելու ժամանակ այլևս չուներ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին