▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրամբարներում առաջացել է ջրի դեֆիցիտ․ Ջրային կոմիտեի նախագահ

Ազգային ժողովը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Գործող օրենքով ամրագրված է մինչև 170 մլն մ3 բացթողնման ջրի առավելագույն չափաքանակը: Օրինագիծը ներկայացնող ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն առաջարկեց 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:

/filemanager/uploads/Karen_Sargsyan_jrayin_komite.jpg

Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար: «ՀՀ թվով 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526.7 միլիոն մ3՝ նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին