▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրվեժ գյուղում երկու օր է՝ մի կաթիլ ջուր չկա

Ջրվեժ գյուղում երկու օր է՝ մի կաթիլ ջուր չկա: Ենթադրում եմ՝ Մասիվներին մոտ գտնվող ջրավազանն են լցնում: Ջրի տեսուչի հեռախոսը «մահացել» է՝ «ժամանակավորապես անհասանելի» է դարձել, չի պատասխանում: Հավանաբար «հասանելի կդառնա» մասնավորին սպասարկելուց հետո: «Պետական քաղաքացիները» կսպասեն: Կամ՝ կարտագղթեն: Բարի ճանապարհ, ինչքան շուտ, այնքան լավ: Ջրավազանը կսպասարկի հայրենիքը կարոտած տուրիստներին: Չեմ ուզում հեռվից հայրենիքը կարոտել, բայց շատ եմ ուզում ջուր ունենալ: Ի՞նչ անել:

 

 

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին