▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջղայնացած եմ, շատ ամոթ ա… Արուսիկ Տիգրանյան

Հաղորդումներից մեկում դերասանուհի Տիրուհի Հակոբյանը`Տիրուկը, խոսել էր ամուսնության, ընտանիքի, ծննդաբերական բարդությունների, ինչպես նաև հետծննդաբերական սթրես ասվածի մասին։

Դերասանուհին իր խոսքում նշել էր, որ ինքը չի բախվել նման խնդրի և չի էլ պատկերացնում`ինչպես կարելի է դառնալ ծնող, ունենալ նման զգացողություններ ու սթրես ապրել:

«Հետծննդաբերական սթրես ասվածը, իմ մոտ դա չի եղել ու ես չեմ հասկանում, ոնց կարելիա, երբ ծնող ես դառնում էդ սթրեսը լինի։ Երբ ես ծանոթա Դանիելլայի հետ, ասեցի`մամա ջան, սենց հրաշքներ կա՞ն, ու դու դեռ մեկին ես ճանաչում, ես ուզում եմ մյուսին էլ ճանաչեմ,ու ես հասկացա, որ չէ ես ուզում եմ, գոնե 3 երեխա ուզում եմ ունենալ»,- հավելել էր Տիրուհի Հակոբյանը:

Գաղտնիք չէ, որ հետծննդաբերական սթրես ասվածին տարիներ առաջ բախվել էր լրագրող Արուս Տիգրանյանն, ով չէր թաքցնում ու ժամանակ առ ժամանակ պատմում էր դժվար ծննդաբերության, բարդությունների ու էմոցիաների մասին, որոնք ունենում էր:

Լրագրողն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Տիրուկ Հակոբյանի հարցազրույցին ու հետծննդաբերական սթրեսի մասին դերասանուհու մեկնաբանությանը:

Արուսը բավականին կոպիտ է խոսել`չհասկանալով, թե ինչպես կարել է տվյալ թեմայի շուրջ ընդհանրացրած խոսել, երբ շատ ու շատ աղջիկներ խոստովանում են, որ իրենք էլ երեխայի ծնունդից հետո բախվել են մի շարք խնդիրների:

«Չի կարելի միլիոնավոր մարդկանց ապրած դժվարությունը հանրային ձևով արժեզրկել: Ամոթ ա, վատ ա»,- իր խոսքում նշել էր Արուսը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին