▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան չէ եւ վերջ» բանաձեւ»

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանը։

«Եթե դու պայմանավորվում ես դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսել ու չես անդրադառնում հայ-ադրբեջանական արցախյան հատվածի մոտ 300 կմ սահմանագծին, ուրեմն այլեւս չկա արցախյան սահմանահատված: Ըստ այդմ չկա Արցախ:

Ըստ այդմ չկա Արցախի հարց: Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան ՉԷ եւ վերջ» բանաձեւ:

Ես չգիտեմ, թե էսքանից հետո էլ ինչ փաստաթղթի հրապարակայնացում է անհրաժեշտ ընդդիմության ուրիշ ընդդիմության ընդդիմությանը: Ձիթենու ճյուղը վկա», - գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին