▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը Գրոզնիի հիվանդանոցը Տու-154-ի վթարից զոհված Ելիզավետա Գլինկայի պատվին է անվանել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Գրոզնիի հիվանդանոցներից մեկը Տու-154-ի վթարից զոհված Ելիզավետա Գլինկայի (Դոկտոր Լիզա) պատվին է անվանել: Այս մասին Կադիրովը գրել է ինստագրամի իր էջում: «Որոշում եմ ընդունել Ելիզավետա Պետրովնայի անունով կոչել Գրոզնի քաղաքի հիվանդանոցը:

Բացի դրանից, նա նաև Ալեքսանդրովի անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին հետմահու մեդալ է շնորհել:

«Համոզված եմ, որ այս մարդկանց անունները ընդմիշտ կմնան Ռուսաստանի պատմության մեջ»,-գրել է Կադիրովը: 

Հիշեցնենք, որ «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան եղել է Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ  Տու-154 ինքնաթիռում: Նա կործանված Տու-154-ով նա ուղեկցում էր մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:Նշենք նաև, որ Ելիզավետա Գլինկայի հիմնադրամն  օգնություն է տրամադրել Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին