Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է այսօր երեկոյան Գրոզնիում մեկնարկող Մախմուդ Էսամբաեւի անվան պարի միջազգային փառատոն-մրցույթին՝ տեղեկացնում է interfax-ը։
Նա իր Telegram-ալիքում գրել է, որ քաղաքական գործիչներին որոշել է Չեչնիա հրավիրել այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ նրանք միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ։
«Դա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և կովկասյան բոլոր ժողովուրդների համար օգտակար պարի մարաթոնի սկիզբը դնել։
Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչները»,- գրել է Կադիրովը։
Կարդացեք նաև՝ Ինչպես են Ֆրանկոֆոնիա անդամ երկրների ղեկավարները պարում հայկական երաժշտության ներքո
Նիկոլ Փաշինյանը Մոնակոյի արքայազնի ու մյուս հյուրերի հետ հայկական է պարում