▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորված ազատամարտիկի անչափահաս 6 երեխաները դպրոց չգնալու վտանգի առաջ են կանգնել

Panorama.am-ը գրում է.

«Սասնա ծռերի» գործով նրանց օժանդակելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Մհեր Մազմանյանի բազմանդամ ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, 5 անչափահաս երեխաները դպրոց չգնալու վտանգի առաջ են հայտնվել:

Մազմանյանի ընտանիքում երեխաները 7-ն են՝ մեծ դուստրը ավարտել է, իսկ մյուսները դեռ հաճախում են դպրոց, ամենափոքր երեխան այս տարի առաջին դասարան կգնա:

Ազատամարտիկի 38-ամյա կինը՝ Քրիստինե Արամյանը, կայքին տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կարողացել են բարեխիղճ մարդկանց օգնությամբ վարձով բնակարան գտնել և առաջիկայում կտեղափոխվեն: Նրա խոսքով, վարչական շրջանի աշխատակազմում ընդունել են իրեն և փորձել հասկանալ՝ ինչով կարող են օգնել, բայց պետության կողմից դեռ օգնություն չկա:

Ավելին, Մհեր Մազմանյանի զինվորական թոշակը ընտանիքը չի կարողանում ստանալ:

«Նրա հետ տեսակցություններն արգելված են, ինքը մեզ պետք է լիազորագիր տա, որ կարողանանք ստանալ», -ասաց Քրիստինեն՝ նշելով, որ ամուսինը արցախյան պատերազմի մասնակից է, 3-րդ կարգի հաշմանդամ և ունի առողջական խնդիրներ:

Քրիստինեի ներկայացմամբ, տան հարցի լուծումից հետո ամենամեծ խնդիրը երեխաներին գրենական պիտույքներով ու դպրոցական հագուստով ապահովելն է: Բայց դրա համար ընտանիքը եկամտի աղբյուր չունի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին