▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանքի պայմանների աննախադեպ խստացում՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից»:

Ըստ հաղորդագրության՝ հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց և աննախադեպ խիստ խուզարկություններ իրականացրել այնտեղ: Քարտուղարությունը հույս է հայտնում, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը օր առաջ կվերադարձնի Ժիրայր Սեֆիլյանի ապօրինաբար առգրավված իրերը. «Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հրապարակել նոր մանրամասներ, որը զավեշտալի և անհարմար իրավիճակ կստեղծի ռեժիմի համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին